Քաղաքական
Արարատ Միրզոյանը Կոսովոյի ԱԳ նախարարին է ներկայացրել Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումները
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հեռանկարները:
«Սահմանին իրանական զորքերի կուտակումը հստակ ուղերձ է Ադրբեջանին». Բեգիջանյան
Սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ իրանական կողմի հայտարարությունները խոսում են այն մասին, որ Ադրբեջանը չի կարող իր ցանկացած «Զանգեզուրի միջանցքը» ստեղծել Հայաստանի տարածքով։
Թուրքիան հավատում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հնարավորությանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել շուտափույթ կնքել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը։
Նախկին նախագահների գրասենյակներից չեն մեկնաբանում հանդիպման մասին լուրերը
Չենք կարող մեկնաբանել մի բան, որից դեռ լուր չունենք։
Մարզպետը ՄԱԿ-ի պատվիրակությանը ներկայացրել է Վարդենիս համայնքի մի շարք հրետակոծված բնակավայրերում տիրող իրավիճակը
Սեպտեմբերի 20-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի հետ ընդունեցինք Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրսին, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին, Գլոբալ հաղորդակցության վարչության ղեկավար Արմինե Պետրոսյանին, Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Ժիհան Թաուիլային, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն և տնօրենի պաշտոնակատար Նաննա Սկաուին, ինչպես նաեւ ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների աշխատակիցներին ու տեխնիկական թիմի անդամներին։