Քաղաքական
Երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը. ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում խոստում տրվեց, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվեց ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը»։
Հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգանում են. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի կանցլերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Ազգային տոնի առթիվ:
Լույս է տեսել Լևոն Տեր-Պետրոսյանի նոր գիրքը
Սա Տեր-Պետրոսյանի դոկտորական ատենախոսությունն է, որ նա պաշտպանել է 35 տարի առաջ՝ 1987թ. փետրվարի 26-ին Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) համալսարանում:
ԱԳՆ-ն Միրզոյան-Բայրամով հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը
Հայկական կողմը կարևորել է ադրբեջանական զինված ուժերի ՀՀ ինքնիշխան տարածքն անհապաղ լքելու, հայ ռազմագերիների հայրենադարձման և հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը։