Քաղաքական
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ աշխատակիցներին ներկայացնելու ծառայության նոր մոդելը, որը միտված է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը:
Քննարկվում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու գաղափարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արարատ Միրզոյանը մանրամասնեց՝ կա տեսակետ, որ պետք է ստեղծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմ. «Այս մասին քննարկումներ են ընթանում։ Երբ մենք ունենք մի դիրքորոշում, Ադրբեջանը՝ մեկ այլ։ Երբ կհանգենք փոխադարձ ընդունելի դիրքորոշման, տեսակետի, անպայման կտեղեկացնենք»։
Տիգրան Ավինյանը կարևորել է մի շարք ոլորտներում արհեստական բանականության կիրառումը
Տիգրան Ավինյանը նշել է, թե արհեստական բանականությունը կարող է դիտարկվել որպես տեխնոլոգիա, որը կարող է փոխարինել աշխատուժին, մարդկանցից խլել աշխատատեղերը:
Ռուս խաղաղապահներ ներկայությունը կանխում է էսկալացիան. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, թե սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս խաղաղապահներ ներկայությունը կանխում է էսկալացիան։ Նրա խոսքով. «Մեր խաղաղապահները, մեր սահմանապահները կապի մեջ են երկու կողմերի հետ։ Սա կանխում է էսկալացիան»։
Նախկին նախագահների հանդիպումները կշարունակվեն, թեկուզ առանց Տեր-Պետրոսյանի. Գ. Մանուկյան
Մանուկյանի խոսքով՝ այդ ձևաչափով հանդիպումները կշարունակվեն, թեկուզ առանց Լևոն Տեր-Պետրոսյանի։