Թվեր
Որքա՞ն է եղել Հայաստանի առևտրի տեսակարար կշիռը
Այս տարվա հունվարին աճել է ԵԱՏՄ անդամ և այլ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը։ ԵԱՏՄ-ի հետ առևտուրը կազմել է ընդհանուր առևտրաշրջանառության 40.9%-ը, Այլ երկրների հետ առևտուրը հասել է 52.2%-ի, փոխարենը նվազել է ԵՄ-ի հետ առևտուրը։
Որքա՞ն սպանություն է տեղի ունեցել Հայաստանում
2023թ. ՀՀ-ում կրկնակի ավելացել են սպանությունները։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ 2023թ․ ընթացքում գրանցվել է 1187 սպանություն, մինչդեռ 2022թ. այդ թիվը 542 էր։
Որքա՞ն քաղաքացի է հեռացել Հայաստանից
2023թ. ավելացել է Հայաստանից մեկնած ու չվերադարձած քաղաքացիների թիվը։ 2022թ. բնակչության միգրացիայի բացասական սալդոն կազմել է 27.941, 2023թ.՝ 36.512։
Ինչպես է փոխվել հացահատիկի գինը
Ցորենի գինը 2023թ․ ընթացքում նվազել է։ Եթե 2021թ. 1 կգ ցորենն արժեցել է միջինը 150 դրամ, ապա 2023թ․ այն դարձել է 122 դրամ։
Որքա՞ն առևտուր է իրականացվել Ֆրանսիայի հետ
2023թ. 44.4 տոկոսով ավելացել է Ֆրանսիայի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը։ Դեպի Ֆրանսիա արտահանումը նվազել է, սակայն ավելացել է այնտեղից ներկրման ծավալը։