Մշակույթ
Էնթոնի Հոփքինսը նոր ֆիլմում կմարմնավորի Զիգմունդ Ֆրեյդին
Բրիտանացի դերասան Էնթոնի Հոփքինսը կխաղա հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդի դերը՝ «Ֆրեյդի վերջին նստաշրջանը» ֆիլմի ադապտացիայի մեջ, որը հիմնված է Մարկ Ջերմեյն ավագի համանուն պիեսի վրա։
Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 98 տարեկան։ Ծնունդդ շնորհավոր, մաեստրո
Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 98 տարեկան։ Մեծն շանսոնյեն հեղինակել ու կատարել է 1000-ից ավելի երգ։ Շատ երգեր է գրել նաև ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ:
Շիրակի երկրագիտական թանգարանի պահոցում ավելի քան 30 հազար ցուցանմուշ կա. մարզպետն այցելել է թանգարան
«Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում մարզպետը շրջել է թանգարանում, զրուցել պատասխանատուների հետ, ծանոթացել հնագիտական գտածոներին, դրանց հայտնաբերման պատմությանը։
Եվրատեսիլ 2023-ը Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում․ The Guardian
Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինայի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիան կարող է հաջորդ տարի մրցույթը հյուրընկալելու հնարավորություն ունենալ՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրադրությունը․ գրում է The Guardian-ը։
«Օսկար» մրցանակաբաշխությունը 2023-ին կանցկացվի մարտ ամսին
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է, որ «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը 2023 թվականին տեղի կունենա մարտի 12-ին «Դոլբի» թատրոնում: