Մշակույթ
Մեկնարկել են Թալինի Կաթողիկե եկեղեցու վերականգնման աշխատանքները
Վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։
Այսօր մենք կրկին վկան ենք Կլոդ Արմեն Մութաֆյանի հերթական մեծ աշխատանքի ներկայացմանը. Վահրամ Դումանյան
Հեղինակի խոսքով՝ գրքի կարևորագույն արժանիքներից մեկը հայ ձեռագրական մշակույթի գոհարների բացահայտումն է։ Այն ունի ուսուցողական և ճանաչողական բացառիկ նշանակություն։ Կլոդ Արմեն Մութաֆյանը նաև նշել է, որ պատկերագիրքը հրատարակել է միջազգային ճանաչում ունեցող «Belle Lettre» հրատարակչատունը։
Տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և …» երկլեզու գրքի շնորհանդեսը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի է ունեցել Եղիշե Չարենցի ««Ծիածանը» և…» երկլեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: Այն նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին և մահվան 85-րդ տարելիցին:
Ջոն Լենոնի ստորագրությամբ վերջին նամակը վաճառվել է շուրջ 64 հազար դոլարով
Նամակն ուղղված է Լենոնի հաշվապահ Բարրի Նիքոլսին։
Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի ամենախոշոր կինոթատրոնների ցանցում
«Դրախտի դարպասը» ֆիլմը Ջիվան Ավետիսյանի արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրի (Հայաստան, Լիտվա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Չեխիա, Իտալիա, ԱՄՆ) համատեղ արտադրություն է։