Մշակույթ
Բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրությունը
Լճաշենի դամբարանի գտածոների, վիշապաքարերի նմուշներով ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբեր։

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը հիմնանորոգվել ու վերազինվել է
Թատրոնն այժմ ունի լուսաձայնային ժամանակակից տեխնիկա, ինչը ստեղծագործելու նոր հնարավորություններ է տալիս:
«Պատմական ելույթը նոր էջ է բացելու հայաստանյան կատարողական արվեստի պատմության մեջ»․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ։
Երևան է ժամանում աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը
Հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հադելիխի հետ նույն բեմում:
Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ հնչեց բացառապես Խաչատրյանի երաժշտությունը՝ «Ծնունդդ շնորհավոր»՝ վարիացիաներ Արամ Խաչատրյանի թեմաներով, գործիքավորումը՝ Մարտին Ուլիխանյանի‚ այնուհետև՝ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից։ Ջութակահար Դիանա Ադամյանի մենակատարմամբ ներկայացվեց Ջութակի կոնցերտը։ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ կատարվեց նաև Խաչատրյանի Ձոն ցնծության ստեղծագործությունը՝ գրված մեցցո-սոպրանոյի, խառը երգչախմբի, ջութակահարների անսամբլի, տավղահարների անսամբլի և նվագախմբի համար‚ մենակատար՝ Բելլա Ամարյան (մեցցո-սոպրանո)։