Հայաստան
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Վիտալի Առուստամյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան, Դավթաշեն թաղամաս)։
Վրաստանի խորհրդարանի ղեկավարը Հայաստանում է. անդրադարձ է եղել Բաքվի հայ գերիներին
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է կողմերին օրերս Ռուսթավիում Հայաստանի պատվավոր հյուպատոսության բացման կապակցությամբ:
Կարգելվի օտարերկրյա շահումով խաղերի գովազդը ՀՀ-ում
Արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված ինտերնետ շահումով խաղերին կամ վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը ՀՀ տարածքում և «ԱՄ» դոմենային տիրույթում,
Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ ճանապարհը փակ է
Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17։05-ի դրությամբ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհը՝ Հարժիսից մինչև Շինուհայրի խաչմերուկ‚ փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
ԼՂ-ից տեղահանված 935 ուսանողի առաջին կիսամյակի ուսման վարձը կփոխհատուցվի
Այս համատեքստում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը շահառուների ուշադրությունը հրավիրել է մի հանգամանքի վրա. «Հավանական է, որ այս ուսանողների մի մասը, որոնք այսօր դարձան կառավարության աջակցության շահառու, արդեն իսկ կատարած լինեն իրենց առաջին կիսամյակի վճարները: Կխնդրեի ուշադիր լինել, որ երբ մենք այս գումարները վճարենք, բուհերը վճարված գումարները վերադարձնեն այն ուսանողներին, որոնք, չնայած դժվարություններին, ուսումը շարունակելու համար անցած 1 ամսվա ընթացքում վճարում են կատարել»: