Հայաստան
ՃՏՊ Երասխ-Պարույր Սևակ ճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Շատ դեպքերում մսի վրա չի եղել դրոշմակնիք. ՍԱՏՄ
«Թույլ տրված խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, միսն ուղեկցող անասնաբուժական 5-րդ ձևը չունեցող մսեղիքը նաև ենթակա է ոչնչացման կամ օգտահանման:
Ստեփանակերտի պայթյունից մահացած 218 անձից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել. ՔԿ հորդորը
Պայթյունի հետևանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը քննությամբ դեռևս հնարավոր չի եղել պարզել, քանի որ նշված անձանց հարազատները դեռևս չեն դիմել և չեն հանձնել դատագենետիկական փորձաքննություն նշանակելու նմուշ՝ անհրաժեշտ նույնականացումը կատարելու համար։
Հնարավոր կլինի առավել սեղմ ժամկետում կազմակերպել դատապարտյալների փոխանցումները
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը և Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արշակ Վարդապետյանն այսօր ընդունել են Իրանի արդարադատության նախարարության դատապարտյալների փոխանցման կոմիտեի ղեկավարի տեղակալ Սեյեդ Քամալ Աբդոլլահիասլիի գլխավորած պատվիրակությանը:
Քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի հեռարձակումը կսահմանափակվի
ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ինքն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ են դրել քրեական ենթամշակույթի քարոզ պարունակող ֆիլմերի ու տեսալսողական հաղորդումների հեռարձակման ժամային սահմանափակում նախատեսող օրենքի նախագիծ: