Հայաստան
Տուգանքի կեսը 15 օրում վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. նախագիծ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։
«Քաղաքացին նույնականացման քարտը ստանալուց հետո պետք է պահի տանը, որ չկորցնի». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Մեր ռազմավարական նպատակը թվային քաղաքացու կամ քաղաքացու թվային պրոֆիլի ստեղծումն է, և այստեղ բիոմետրիկ անձնագիրն ունի շատ էական նշանակություն»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։
Սնանկության գործով մեկ կառավարչի գործունեություն կասեցվել է, իսկ երկուսինը՝ դադարեցվել
Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները, ինչպես նաև վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:
Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան ճանապարհը միջին նորոգման է ենթարկվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
2023 թվականին միջին նորոգման աշխատանքներ են կատարվել Հ-28, /Հ-55/-Ջրառատ-Մեղրաձոր-Հանքավան հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու հատվածներում՝ կմ2+000 - կմ16+985 և կմ19+000- կմ32+200։ Նորոգված ճանապարհը մոտ 28.2կմ է։