Հայաստան
Ամանորի գիշերը Երևանում ծնվել է 52 երեխա
Ամանորի գիշերը Երևան քաղաքում լույս աշխարհ է եկել 52 երեխա։
Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։22-ին, մարվել հունվարի 1-ին, ժամը 13։40-ին։ Այրվել է մոտ 2000 հակ կուտակած անասնակեր։
Ամանորի համար որքա՞ն գումար է ծախսել Կապանի համայնքապետարանը
1 մլն 279 հզ․ դրամը ծախսվել է ամանորյա փաթեթների և ապրանքների ձեռքբերման համար:
43-ամյա կինը հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 1-ին՝ ժամը 04։25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 63 խումբը «հրազենային վիրավորում գլխի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։
Քանի՞ տեղահանված է աշխատանքի անցել արդարադատության նախարարությունում
ԼՂ-ից բռնի տեղահանվածները արդարադատության նախարարության և դրա ենթակա մարմիններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկատվությանը կարող են ծանոթանալ նախարարության պաշտոնական կայքէջի հայտարարություններ բաժնում: