Հայաստան
«Եթե որևէ մեկն ուզում է աշխատել Ոստիկանությունում՝ պետք է սկսի Պարեկային ոստիկանությունից». վարչապետ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև կրիպտոարժույթների ոլորտում համապատասխան կարգավորումներին, զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, Փրկարար ծառայության բարեփոխումներին, վերջինիս տեխնիկական հագեցվածության ապահովմանը, ինչպես նաև այլ հարցերի: Այս համատեքստում վարչապետը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ:
«Մեկնարկել են Մեղրու մաքսակետի շինարարական աշխատանքները». Ռուստամ Բադասյան
Երևանում և Սյունիքում շարունակվում են ԱՏԳ կենտրոնների և «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին սպասարկող կենտրոնների ստեղծման աշխատանքները, ինչպես նաև՝ Բագրատաշենի կետի վերակառուցումը:
«2019թ. սկսած ավելի մեծ թվով քաղաքացիներ են սկսել խուսափել զինծառայությունից». պատգամավոր
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարել է, թե 2019թ. սկսած ավելի մեծ թվով քաղաքացիներ են սկսել խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից, և աճել է այդ հիմքով հետախուզվողների թիվը։
«2023-ը ստվերի դեմ արդյունավետ պայքարի տարի էր». ՊԵԿ նախագահ
2023-ին ՊԵԿ-ն իրականացրել է 1186 համալիր հարկային ստուգում, որի արդյունքում վերականգնվել է 38,4 մլրդ դրամ։
Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» հանդիպմանը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձև» 4-րդ հանդիպմանը: