Հայաստան
ԵՄ առաքելությունը արդեն 1500 պարեկություն է իրականացրել
ԵՄ դիտորդական առաքելությունը նշում է հայ-ադրբեջանական սահմանին իրականացված 1500-րդ պարեկությունը։
ՊԵԿ-ը ստվերային շրջանառության դեմ պայքարի արդյունքում պետբյուջե է վերականգնել շուրջ 19.2 մլրդ դրամ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների կատարմանը, տեղեկացնում է, որ 2023 թվականի ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են իրացման շրջանառությունների թերհայտարարագրման մի շարք դեպքեր, ինչի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 19.2 մլրդ դրամ: Մասնավորապես,
Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են
Հունվարի 17-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավանի խաչմերուկից մինչև Գորիս և Շինուհայրից դեպի Մ-9 ճանապարհահատվածները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ի՞նչ ունեցվածք ունի Վայոց ձորի մարզպետը․ «Հրապարակ»
Վայոց Ձորի մարզպետը Վայքում ունի միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամաս, այդ հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տուն՝ Սարավան գյուղում
ԱԺ ամանորյա բացօթյա միջոցառումն արժեցել է 11 մլն դրամ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը, միջոցառման կադրերն անքթիթ զննելով, նկատեց, որ ներկաների մեծամասնությունը բարձրաստիճան պաշտոնյաներ են, բացառապես իշխանական պատգամավորներ, որոնք երեխաների հետ ներկա էին միջոցառմանը։