Հայաստան
Մեքենան բախվել է պարսպին, վարորդը՝ մահացել
Հունվարի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել է քարե պարսպին: Վարորդը՝ 79-ամյա Էդուարդ Բարսեղյանը, մահացել է:
«Կարևորում ենք դպրոցներում երեխաների մեջ ակտիվ քաղաքացի դառնալը սերմանելը». փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է «Հայոց պատմություն» առարկայի անվանումը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելու նախաձեռնությանը։
Սահմանամերձ բնակավայրերում բնակապահովության աջակցության ծրագրի շահառու է 350 ընտանիք
Շարունակվում է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագիրը․ այս պահի դրությամբ՝ ծրագրի շահառու է 350 ընտանիք, որից 180-ն արդեն վարկավորվել են։
Ինչպես վճարել եկամտային հարկն անշարժ գույքի վարձակալության վճարներից
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ որպես ֆիզիկական անձ անշարժ գույքը վարձակալության հանձնելիս, վարձակալության վճարներից պարտադիր է վճարել եկամտային հարկ՝ 10% դրույքաչափով։
Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել
Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան։