Հայաստան
Վաղարշապատում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Հունվարի 19-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանն ու կից շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոցներ:
Հնդկաստանի սահմանադրությունը մարմնավորում է ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները. Նիկոլ Փաշինյան
Հնդկաստանի Հանրապետության Սահմանադրությունը ոչ միայն մարմնավորում է հնդկական պատմական ու քաղաքական մշակույթը, այլև ազգի քաղաքական ու փիլիսոփայական մտքի դրույթները գերագույն օրենքում ներդաշնակ համադրելու լավագույն օրինակ է:
Բանկերի վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 70 մլրդ դրամով. ԿԲ խորհրդի անդամ
Ընդհանրապես, ցանկի առաջին հարյուրյակում ներկայացված են ՀՀ 18 բանկերից 14-ը, որոնց գումարային հարկային վճարումները գերազանցել են 126 մլրդ դրամը, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 70 մլրդ դրամով։
Դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նրանք, ովքեր անխնա քննադատում են. Անդրեասյան
Հայաստանում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, ովքեր անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին: Հատկապես վերջին ամիսներին բազմիցս լսած կլինեք, որ հերթական «վերջին անկախ դատավորը», չենթարկվելով իմ ճնշումներին, մի լավ որոշում է կայացրել:
Վարչապետը կայցելի Վրաստան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանից։