Հայաստան
ՄԻՊ աշխատակազմում քննարկվել են ազատազրկված անձանց իրավունքները
Անդրադարձ է կատարվել դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց սննդի, բուժօգնության և փաստաբանական ծառայությունների պատշաճ տրամադրմանը։
Հրազդան քաղաքում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հրաչյա Քոչարի փողոց 𝟐𝟕/𝟗 հասցեում շահագործվող գազա-բենզալցակայանում, ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան 𝟗/𝟏𝟎 հասցեում շահագործվող բենզալցակայանում։
Նախատեսվել է քրեական պատասխանատվություն՝ լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ ջրօգտագործում իրականացնելու համար
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 31-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
Վարչապետը հյուրընկալել է Չեխիայի խորհրդարանի ղեկավարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովայի գլխավորած պատվիրակությանը:
Փոխվարչապետերի հանդիպումն ավարտվել է
Քիչ առաջ Իջևան-Ղազախ հատվածում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 6-րդ հանդիպումը. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: