Հայաստան
Ովքե՞ր են կալանավորվել էկոնոմիկայի նախարարության գործով
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների գործով կալանավորվածների թիվը հասել է 3-ի։
Նոր սարքավորման միջոցով կիրականացվի կենսաբանական ծագում ունեցող օբյեկտների մանրակրկիտ հետազոտություն
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ձեռք բերած նոր՝ «Միկրոտոմ» սարքավորման միջոցով, Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ իրականացվել է նոր հետազոտություն՝ պարզելով բուսական ծագում ունեցող օբյեկտների մանրադիտակային պատկերը։
Օտարման ոչ ենթակա տարածքի նկատմամբ սեփականության իրավունք է տրվել, բենզալցակայան է կառուցվել
Երևան քաղաքի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Երևան քաղաքի Հրաչյա Քոչար փողոցին հարող տարածքում գտնվող բենզալցակայանի վերաբերյալ փաստաթղթերը։
Երևանի 6 դպրոց ներառվել է 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրում
Կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարվել է վերաբաշխում և 1,164,212.8 հազար դրամ ուղղվել «Մինչև 2026թ․ 300 դպրոցի կառուցում/վերակառուցում/հիմնանորոգում» ծրագրի շրջանակում ընտրված Երևանի դպրոցների կառուցման աշխատանքների մեկնարկմանը և 2024թ.-ին շինարարությունն ավարտվող օբյեկտների շենքերի չափագրմանը։
160 ավտոմեքենայի մասով չի փոխհատուցվել 515.6 մլն դրամ
Հիմնավորման համաձայն՝ ընդհանուր պետական աջակցության ծրագրի շրջանակում ձևակերպվել է 2648 ավտոմեքենա, որոնց գծով պետական բյուջեից փոխհատուցման ենթակա գումարը կազմել է 7,532.7 մլն դրամ: