Հայաստան
12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա. «Ջուլիս» ռեստորանի գործունեությունը կասեցվել է
Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի դիմել է նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելլա: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև փոխգործակցության հեռանկարների շուրջ
Փետրվարի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Լյուքսեմբուրգ։ Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելիի հետ:
Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան
Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Աբու Դաբիի համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Ղասան Աուադի հետ։
Պապիկյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը
Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
«Քերոբյանի պաշտոնանկությունը «արևմտյան զոհասեղանին» մատուցված «զոհաբերություն» է». Բադալյան
Բայց, ես ունեմ իմ կարծիքը, ըստ որի, Քերոբյանի պաշտոնանկությունը «արևմտյան զոհասեղանին» մատուցված «զոհաբերություն» է: Խիստ հատկանշական է, որ այդ պաշտոնանկությունը տեղի է ունենում Բրյուսելում Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի հերթական նիստից հետո: