Հայաստան
Նախարարը այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 20-ին այցելել է Չարենցավանի հաստոցաշինական գործարան:
Զեյնալլիի նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում. ՆԳՆ
Ադրբեջանական զլմ-ները հայտնում են, որ Զեյնալլիին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով:
Ամասիայում 25-ամյա երիտասարդը գողացել է «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը և նվագարկիչը
Փետրվարի 18-ին ՆԳՆ ոստիկանության Ամասիայի բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ամասիայի իրենց շենքի բակում կայանված իր «ՎԱԶ-21074»-ի մարտկոցը, նաև օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ սրահից գողացել են նվագարկիչը:
Գեղարքունիքի բնակիչները փակել են ճանապարհը
Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Երևան-Մարտունի ճանապարհը. նրանք բողոքում են օրենսդրական փոփոխությունների դեմ, որով Հայաստանի սահմաններից դուրս ստացված եկամուտները պետք է հարկվեն։
Սուրեն Պապիկյանը ևս մեկնել էլ Փարիզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 21-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն: