Հայաստան
2020-ից սկսած՝ շրջանառվող դոլարի ծավալը նույնպես կրկնապատկվել է. Էդուարդ Ավետիսյանը
Այլ երկրների համեմատությամբ սկսել ենք աճ գրանցել միայն վերջին երկու տարում։ Այս 30 հորիզոնականի աճն էլ ունեցել ենք` անցնելով թույլ զարգացած երկրների, որոնց ցուցանիշները իրար շատ մոտ են։
«Բորելի այցը Հայաստանի օրակարգում է». ԱԳՆ խոսնակ
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր հայտարարել էր, թե Ժոզեպ Բորելը ցանկանում է այցելել Հայաստան։
Գառնիում բենզալցակայանների գործունեությունը դադարեցվել է
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Կոտայքի մարզի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 1-ին փողոց թիվ 23/1, ինչպես նաև նույն համայնքի Ողջաբերդ գյուղի 1-ին փողոց, թիվ 4/1 հասցեներում շահագործվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
ՔԿՀ տարված պաքսիմատացված ձիթապտուղների մեջ հայտնաբերվել է թմրանյութ
Հանձնուքում առկա ձկան կոտլետներով երկու տարաների մեջ եղել է նաև պաքսիմատացված 11 ձիթապտուղ, որոնցից մեկում ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, սպիտակ, բյուրեղանման զանգված, իսկ մյուս ձիթապտուղներում նկատել են թմրամիջոցի նմանվող, սպիտակավուն հետքեր։
Ֆրանսիայի վարչապետն ընդունել է Հայաստան այցելելու՝ Նիկոլ Փաշինյանի հրավերը
Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Գաբրիել Ատալին վարչապետի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ: Վարչապետը կարևորել է Ֆրանսիայի կառավարության հետ տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումն ու ընդլայնումը: