Հայաստան
«Դուք հարկն ու տուգանքը նույնականացնո՞ւմ եք իրար հետ». ՊԵԿ նախագահը՝ լրագրողին
Ինչ կապ ունի այդ միտքը քննարկվող հարցի հետ
Մենք վճռականորեն մերժում ենք ԵՄ առաքելության դեմ ուղղված բոլոր անհիմն մեղադրանքները. Պիտեր Ստանո
Եվրամիությունն աջակցում է կայուն և տևական խաղաղությանը, ուստի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը պետք է ավելի արագ տեմպերով շարունակվեն: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Պիտեր Ստանոն՝ «Արմենպրես»-ի՝ Բրյուսելի թղթակցին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայի դեմ ԵՄ-ի հնարավոր գործողություններին, պատժամիջոցների կիրառելիությանը, Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությանն ու դրա դեմ Ադրբեջանի հայտարարություններին:
Անչափահասը փորձել է Իրանից մաքսանենգ ճանապարհով թմրանյութ բերել
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Արմավիրի մարզի բնակիչ, երկու եղբայրների և Արարատի մարզի անչափահաս բնակչի կողմից ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա զանգվածային ոճրագործություններին. ԱԳՆ
1988թ. փետրվարի 27-ին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության նախաձեռնությամբ և բացարձակ թողտվության պայմաններում մեկնարկեցին Սումգայիթի հայ բնակչության ջարդերը, որոնք ուղեկցվեցին բռնությունների, դաժանությունների, բռնի անհետացումների, ունեզրկման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների դեպքերով:
Բարձրաստիճան սպաները հաջողությամբ խոցել են թիրախները
Փետրվարի 27-ին ՊՆ զորավարժարաններից մեկում անցկացվել է ՀՀ ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությունը։