Հայաստան
Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով
Wizz Air ավիաընկերությունը ս.թ. հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ - Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը:
Վահագն Խաչատուրյանն այցելել է Բաղդադի Հայ առաքելական առաջնորդարան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իրաքի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Բաղդադի Հայ առաքելական առաջնորդարան:
ԱԺ-ն քննարկել է ՍԴ դատավորի ընտրության հարցը
ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Դավիթ Բալայանի թեկնածությունը:
Սպանություն Քասախում. հետախուզվող հայրն ու որդին ձերբակալվել են
Փետրվարի 23-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Քասախ գյուղից ծայրահեղ ծանր վիճակում բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա Վաղիկ Ասատրյանը: Նա հիվանդանոցում մահացել էր:
Կոնդեցիների փոխհատուցման չափը հասկանալու համար անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված խնդիրները. Կոստանյան
Այսպես՝ սույն թվականի փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հնչած թվերը՝ մասսնավորապես 139.000 և 214.000 ՀՀ դրամը ոչ թե վերաբերում են ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին, այլ հետևյալին. նախ նշեմ, որ կոնդեցիներին փոխհատուցելու հստակ չափը հասկանալու համար, անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց կամ բաց մնացած բոլոր խնդիրները: