Հայաստան
Վրաստանի հատուկ քննչական ծառայության հետ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կառլո Կացիտաձեի գլխավորած պատվիրակությունը։
Սևանա թերակղզում վեճն ավարտվել է դանակահարությամբ
Մարտի 4-ի ժամը 16.12-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ինչ-որ անձինք Սևանի թերակղզում ծեծի են ենթարկում իրենց: Նշված վայր ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնից օպերատիվ խումբ, ինչպես նաև ՊԾ կարգախումբ են մեկնել:
Արարատ Միրզոյանը հանդիպել է Եգիպտոսի պաշտոնակցի հետ
Մարտի 5-ին Կահիրեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը կայացել է ՀՀ վարչապետի՝ Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում:
«Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին». վարչապետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Կարճաղբյուրի դպրոցի միջոցներից 28 մլն դրամ է հափշտակվել
Ավարտվել է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի միջոցներից առանձնապես խոշոր չափի՝ 28 մլն ՀՀ դրամից ավելի գումար հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։