Հայաստան
Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 4-րդ հանդիպումը՝ նվիրված ջրային ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը։
Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով ամբաստանյալներից մեկն ընդունել է բռնաբարության մեղադրանքը
Մինչ այդ, այսօրվա դատական նիստում դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացությունը։ Մեղադրանքում մանրամասն ներկայացվեց, թե ինչ հանգամանքներում և ինչպես են Վրույր և Արկադի Բարսեղյանները սպանել ընտանիքի անդամներին։
Հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը կազմել է 52 մլրդ դրամ
2023 թվականին հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է շուրջ 52 մլրդ դրամ եկամտային հարկի գումար։
Վարչապետը Եգիպտոսի Գերագույն Իմամին է նվիրել Մատենադարանում պահվող 1719թ. Ղուրանի առաջին սուրահի կրկնօրինակը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:
Հայաստանի և Եգիպտոսի միջև ստորագրվել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հուշագիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում է։ հանդիպումների ընթացքում ՀՀ վարչապետը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, ավիահաղորդակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, կրթության, մշակույթի ոլորտներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր: