Հայաստան
Դուբայում կայացել է ftNFT միջազգային մրցանակաբաշխություն 2024-ը․ հայտնի են հաղթողները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի «Արմանի» ռեստորանում կայացել է երկրորդ ftNFT միջազգային մրցանակաբաշխությունը՝ ftNFT International Awards 2024-ը: Ամենամյա մրցանակաբաշխությունն իր տեսակի մեջ բացառիկ է. միավորում է NFT և բլոկչեյն աշխարհների տաղանդավոր ստեղծագործողներին՝ արվեստի, բլոկչեյն տեխնոլոգիական լուծումների, լուսանկարչության և մետատիրույթի տարատեսակ նախագծերով։
Գերեզմանատան մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Մարտի 6-ի ժամը 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու:
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 111 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 6-ից մարտի 7-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 111 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր
Մարտի 7-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում՝ անձրև։
Հայաստանն ու Ադրբեջանը 2 կարևոր հարցի շուրջ տարաձայնություն ունեն. Միրզոյան
Միրզոյանը, սակայն, ընդգծել է, որ ադրբեջանական կողմը հավանություն չի տվել այդ սկզբունքին։