Հայաստան
«Հայաստանի և Ադրբեջանի միջև քարտեզների վերաբերյալ համաձայնություն չկա». վարչապետ
Ըստ նրա, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնելը նշանակում է ՍՍՀՄ ամենավերջին, դե յուրե նշանակություն ունեցող, սահմանները վերարտահայտել «գետնի վրա». «Այդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում»։
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան (ՈՒՂԻՂ)
Մեկնարկել է Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանը։
Էջմիածնում թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող հանցախումբ է բացահայտվել
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցավոր խմբում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև՝ թմրամիջոցներ ձեռք բերած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կաթողիկոսը հորդորել է քահանաներին առավել ջանասիրությամբ շարունակել իրենց ծառայությունը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց քահանա հայրերին առավել ջանասիրությամբ շարունակել իրենց նվիրյալ ծառայությունն ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի։
Երիտասարդը վնասել է Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհների արագաչափերը, ապա՝ պարեկների տեսախցիկը
2024թ. մարտի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը ոմն տղամարդ հերթով վնասում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը, իսկ պարեկային ծառայության աշխատակիցների՝ նրան մոտենալուց հետո վերջինս վնասել է նաև աշխատակիցներից մեկին ամրակցված տեսախցիկը։