Հայաստան
Հանցավոր սխեմայով օղու արտադրությամբ զբաղվող ընկերությունը շուրջ 3,2մլրդ դրամի հարկեր է թաքցրել
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող ընկերության կողմից առանձնահատուկ հանցավոր սխեմայի կիրառմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպք:
Կքննարկեն Հայաստանի զարգացմանը միտված եռակողմ համագործակցության ուղիները
Բրյուսելում ապրիլի 5-ին տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը, որի ժամանակ քննարկվելու է Հայաստանի զարգացմանը նպաստող եռակողմ համագործակցության ուղիները։
Հիմնանորոգվում է Նոր Կյանք - Փանիկ - Արևշատ - Մեծ Մանթաշ ավտոճանապարհի մի հատվածը
Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։
Դատապարտյալներն ահազանգում են՝ 5 տարի է համաներում չի հայտարարվել․ «Ժողովուրդ»
«Սա մեր վիճակը վատթարացրել է, և աղմուկը անխուսափելի կլինի. մենք կռիվ ենք տալիս պայմանական վաղաժամկետ ազատ արձակման համար, իսկ սրանք ավելի են ամեն ինչ բարդացնում»:
ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետում իշխանափոխություն է. «Հրապարակ»
Դեռ ամիսներ առաջ լուրեր կային, որ իշխանությունն ամեն ինչ անելու է, որ եթե Գագիկ Ղազինյանն առաջադրվի, տապալեն ընտրությունը և դեկանի ԺՊ նշանակեն իրենց մարդուն՝ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ով չունի ո՛չ գիտական աստիճան, ո՛չ դոցենտի կոչում, ինչը պարտադիր պահանջ է։