Հայաստան
Այսօր կեսօրից հետո դեպի երեկո տեղումները կդադարեն
Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ։
Սյունիքի մարզի «Զանգեր» ճանապարհահատվածը փակ է
Սիսիանի տարածաշրջանի Գորայք բնակավայրից դեպի «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածը միակողմանի փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պաշտոնական այցով այսօր կժամանի Հայաստան։
Հայտնի է ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ զինված ահաբեկչության մասնակիցների ինքնությունը
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը հանդիսանում է 55-ամյա Ա․ Մ-ն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Լարսի ճանապարհը բոլոր մեքենաների համար կրկին փակ է
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։