Հայաստան
Պապոյանը Լոռիում այցելել է անասնապահական տնտեսություն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի 23-ին այցելել են ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում գործող «Հակոբ Կարապետյան» ԱՁ-ի անասնապահական տնտեսություն։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։
Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն այցելել են Հայաստանում Վրաստանի դեսպանության նոր շենք
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Վրաստանի գործընկերոջը և Հայաստանում Վրաստանի դեսպանության աշխատակիցներին՝ նոր շենքի բացման առիթով և մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:
«Հայաստանում ոգևորությամբ են արձագանքել Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածու դառնալու լուրին». վարչապետ
Պարոն վարչապետ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ ջերմ հյուրընկալության համար, և ուրախ եմ Ձեզ Վրաստան հրավիրելու առիթի համար: Մենք այս մասին խոսել ենք մեր հանդիպման ժամանակ:
Վահագն Խաչատուրյանն այցելել է ՌԴ դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, որը բազմաթիվ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
ՊՆ-ն հերքում է Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին տեղեկությունները
Հորդորում ենք չճշտված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել: