Հայաստան
ԵՄ առաքելության մանդատին համապատասխան գործունեությունը պետք է հաշվի առնվի. խոսնակ
Կարծում ենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին: Դրա օրինակները շատ են թե՛ Հայաստանի հետ երկկողմ, թե՛ տարածաշրջանային ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության առումով:
Ապօրինի թմրաշրջանառության գործով 36-ամյա տղամարդ է կալանավորվել
Ձերբակալված 42–ամյա տղամարդը անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով արգելանքից ազատ է արձակվել:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ապրիլի 3-ին Բելգրադում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, սերբականը՝ Սերբիայի ԱԳՆ պետքարտուղար Գորան Ալեքսիչը։
Վեդիի ջրամբարի պատվարի շինաշխատանքները մոտենում են ավարտին. Սասուն Միրոյան
Վեդիի ջրամբարի պատվարի շինաշխատանքները մոտենում են ավարտին և նախատեսվում է 2024 թվականի գարնանը շահագործման հանձնել։
Տիգրան Իզմիրլյանին կշնորհվի Հայաստանի ազգային հերոսի կոչում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է մեծանուն բարերար Տիգրան Իզմիրլյանի որդուն՝ Սարգիս Իզմիրլյանին: