Հայաստան
Նախարարը դիտարկել է Սպիտակ-Վանաձոր ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը այսօր Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի տնօրեն Գոռ Ավետիսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և համայնքապետերի ուղեկցությամբ դիտարկել է Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը։
Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ գործողությունների ծրագրին
Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ, ինչի առնչությամբ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է ջանքերն այդ ուղղությամբ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ։
Տնկարանից տնկիներ էր գողացել
Ապրիլի 1-ի երեկոյան ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր տվել Կարբի գյուղի բնակիչ 60-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ապրիլի 1-ի վաղ առավոտյան Աշտարակ-Փարպի ճանապարհին գտնվող իր տնկարանից գողացել են մոտ 300 տարբեր տեսակի տնկիներ`պատճառելով շուրջ 300 հազար դրամի վնաս:
Կասեցվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ապօրինի ջրառը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Կոտայքի մարզի Արզական համայնքում գործող «ԴՐԻՄ ՌԵՍԹ» ՍՊԸ-ում։
Հարկադիրը ավելացրել է «Թեժ գծի» երեք նոր հեռախոսահամար
Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն մուտքային զանգերի քանակը՝ ավելացվել է Ծառայության «Թեժ գծի» երեք նոր հեռախոսահամար՝ 𝟎𝟔𝟎𝟕𝟏𝟑𝟓𝟗𝟑, 𝟎𝟔𝟎𝟕𝟏𝟑𝟓𝟗𝟒, 𝟎𝟔𝟎𝟕𝟏𝟑𝟓𝟗𝟓՝ նպատակ ունենալով առավել բարձրացնել քաղաքացիների սպասարկման որակը։