Հայաստան
Հնարավորություն կընձեռվի համայնքներում պետական ծառայություններ մատուցել
Ներկայացվող օրինագծերի փաթեթի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի համար լիազորող նորմեր սահմանելու անհրաժեշտությունից:
ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սահմանելով այն 8.25%։
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Ազատ Տ.-ն, նրա որդին և չորս այլ անձինք ռեստորանային համալիրում ընթրելիս են եղել, երբ նրանցից 46-ամյա տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել, ինչի հետևանքով վնասվել է իր ձեռքը, իսկ Ազատ Տ.-ն վիրավորում է ստացել որովայնի շրջանում: Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Հայաստանի և Լիտվայի ՆԳ նախարարությունները շարունակում են խորացնել համագործակցությունը
ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված, ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-ից 26-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում էր։
Նարեկ Մկրտչյանը Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը «Համաշխարհային Տնտեսական Ֆորումի» (World Economic Forum) շրջանակում հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ բին Ֆադլ բին Մուհսին Ալ-Իբրահիմի հետ: