Հայաստան
ՎԶԵԲ միջազգային ֆորումով պայմանավորված ժամանակավորապես փողոցներ կփակվեն
ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված հայտի հիման վրա՝ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպված միջոցառման առնչությամբ հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի պետական հաստատությունների զարգացմանը
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն և ԱՄՆ ՄԶԳ գլխավոր ֆինանսական տնօրեն Ռեջինալդ Միտչելը հանդիպում ունեցան Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի հետ: Հանդիպման նպատակը Հաշվեքննիչ պալատի նախաձեռնած բարեփոխումների ընթացքի քննարկումն էր։ ԱՄՆ ՄԶԳ-ն աջակցում է այս ջանքերին՝ ֆինանսավորելով «Տեխնիկական օժանդակություն ՀՀ հաշվեքննիչ պալատին» ծրագիրը:
Պետք է կարողանանք հարգել դիմացինների առանձնահատկություններն ու հանդուրժող լինել միմյանց նկատմամբ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, մայիսի 14-ին այցելել է Կոտայքի մարզի «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։
Փակ փողոցներ չկան
Ակցիայի 2 մասնակից ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար բերվել են ոստիկանություն։
Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է Վահե Հովհաննիսյանի և ԵՆԲ-ի ներկայացուցիչների միջև հանդիպումով
Այսօր՝ մայիսի 15-ին, շարունակվում է Երևանում անցկացվող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: