Հայաստան
Սպիտակցի Հայկոյի որդին ձերբակալվել է իշխանությունը զավթելու մեղադրանքով
«Սա հերթական անհեթեթ և բնույթով քաղաքական գործ է: Պաշտպանական խումբը հանդես կգա լրացուցիչ հրապարակմամբ»,- հայտնել են փաստաբանները։
Երևան-Թբիլիսի-Երևան գնացքներից մեկի պետը մաքսանենգ ճանապարհով պարբերաբար դեղորայք է ներմուծել
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը, շարունակելով անզիջում պայքարը Հայաստանի Հանրապետության սահմանով դեղորայքի անօրինական տեղափոխման ուղղությամբ, բացահայտել է դեղամիջոցների մաքսանենգության 2 դեպք:
«Պահանջում ենք, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին». Վիզլեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ Նա ասել է, թե ԼՂ-ից հայ բնակչության տեղահանությունից հետո ծանր սրտով է դիմում պատգամավորներին․ «Որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավորներ՝ չենք կարող այս տառապանքին անտարբեր մնալ»,- ասել է նա։ -
Աշխատանք փնտրողների թիվը կազմել է 64.1 հազար մարդ. ՄՍԾ
ՄՍԾ տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 30.8 հազար աշխատանք փնտրող՝ աշխատանքի և զբաղվածության օրենսդրության, մասնագիտական կողմնորոշման, զբաղվածության ծրագրերի, աշխատանքի փոփոխման և այլ հարցերով
Անչափահաս աղջկան թմրանյութ իրացնելու համար 58-ամյա տղամարդ է կալանավորվել
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված: