Հայաստան
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։
Նաիրի Զարյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ
Մայիսի 24-ին, ժամը 02։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար այցելում են «Զվարթնոց»՝ Լեո Նիկոլյանին տեսակցելու
«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակցների և ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ:
Օրենսդրական փաթեթը ԱԺ չի ներկայացվել, սակայն նախարարը ժամկետներ էր խոստացել. «Ժողովուրդ»
Այս տարվա հունվարին նախարարը հայտարարեց, թե 2024 թ. հուլիսից կմեկնարկի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը:
ՆԳՆ փոխնախարարի ամուսնուն թույլատրվել է փոփոխություն կատարել հայտարարագրում. «Ժողովուրդ»
Արշակ Վարդապետյանը 2018 թվականի ապրիլի 12-ին հիմնադրել է «Արմոթորս» ՍՊԸ-ն, որը, պետական եկամուտների կոմիտեի տվյալներով, զբաղվում է մանրածախ առեւտրով, բայց գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Այս ընկերության 100 տոկոս բաժնեմասը պատկանում է հենց Վարդապետյանին, որի մասին նա չի նշել իր հայտարարագրում։