Հայաստան
ԱՄՆ դեսպանատունը կոչով դիմել է ցուցարարներին և ոստիկաններին
Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։
Ավարտվել է Մերգելյան պուրակում 37-ամյա տղամարդու սպանության գործի նախաքննությունը
Հանդիպումը վեր է ածվել վիճաբանության, որի ընթացքում Դ.Գ.-ն, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է 37-ամյա տղամարդու կրծքավանդակին՝ վերջինիս պատճառելով ծակած-կտրած, թափանցող մարմնական վնասվածք, որի հետևանքով տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:
ԱԺ-ն քննարկել է ԿԲ տարեկան հաշվետվությունը
ԿԲ նախագահի տեղեկացմամբ 2023 թվականին ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների և պահպանվող անորոշությունների պայմաններում համաշխարհային տնտեսական ակտիվությունը և պահանջարկը շարունակել են դանդաղել:
Ռուբիկ Մխիթարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի դատավոր
ԱԺ-ն Ռուբիկ Մխիթարյանին ընտրել է Վճռաբեկ դատարանի դատավոր․ նրա թեկնածության օգտին քվեարկել է 70 պատգամավոր։
Հայաստանը պաշտոնապես միացավ ՆԱՍԱ-ի Արտեմիս համաձայնագրին
Արտեմիսի համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 12-ին Վաշինգտոնում՝ ՆԱՍԱ-ի գլխամասում։ Հայաստանը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, միջոցառմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։