Հայաստան
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ի իրադարձությունների գործով 12 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 8-ը կալանավորվել է
Նշված գործողությունների արդյունքում անհատականացվել են վերոնշյալ հանցավոր արարքներ կատարող 12 նույնականացված մասնակիցների գործողությունները:
Միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետները կերկարաձգվեն
«Միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղի է ունենում, երբ նոր ավտոբուսները գալիս և մտնում են գիծ»: Քաղաքապետը հանձնարարել է ներկայացնել ավագանու որոշման նախագիծ, որով կերկարաձգվի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը մեկ կամ երկու ամսով. «Որպեսզի մեր խոստումը հստակ կատարված լինի»,- ասել է նա։
«Կամուրջներից ոչ մեկը չունի անձնագիր». Կամո Արեյան
«Նախագծային տվյալներում դրանք առկա են, բայց քանի որ փոխվել է քաղաքի երթևեկի ինտենսիվությունը, պետք է ուսումնասիրենք սեյսմիկ վիճակը, հաշվի առնենք նախագծային կրողունակությունը՝ արդյոք որքան կդիմանա այսօրվա ծանրաքաշ մեքենաների ինտենսիվությանը»
«Պետք է առանձնացվեն հողակտորներ, որոնց վրա կկառուցվեն մանկապարտեզներ ու դպրոցներ». Տիգրան Ավինյան
Երևանի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքներն ամփոփման փուլում են. այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
EventHub․am-ը՝ աշխարհահռչակ Black Eyed Peas-ի Թբիլիսիի համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը
EventHub․am հարթակը դարձել է Black Eyed Peas աշխարհահռչակ խմբի՝ Թբիլիսիում կայանալիք համերգի տոմսերի վաճառքի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչի շնորհիվ տոմսերը կարելի է ձեռք բերել ՀՀ դրամով: Համերգը կայանալու է հուլիսի 7-ին Բորիս Պայչաձեյի անվան «Դինամո» մարզադաշտում։