Հայաստան
Գողացել էին ավտոլվացման կետի սարքի գումարը
Հունիսի 19-ին Բալահովիտ գյուղի իրենց տան մոտակայքում 33-ամյա տղամարդը հայտնաբերվեց, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Նաիրիի բաժին:
1 զոհ, 8 վիրավոր. վթար Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին
Հունիսի 24-ին, ժամը 18.40-ին, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Զաֆիրա» և «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2109»-ի ուղևորը՝ 57-ամյա Մհեր Հ.-ն, մահացել է: Վարորդները և «Օպել Զաֆիրայի» վեց ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Պարոն Զարոկյան, քանի որ մատնանշում եք, որ չեք հասկանում, ես կփորձեմ բացատրել Ձեզ». քաղաքապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը ավագանու հերթական նիստին Երևանում ընթացող փոսալցման աշխատանքների հետ կապված հարց է բարձրացրել և դժգոհություն հայտնել․
Չորս մարզերում քամի և ինտենսիվ անձրևներ են սպասվում
Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ։
47-ամյա տղամարդն իր կամքից անկախ կրակոցներ է արձակել ու վիրավորում ստացել
Հանցագործության գործիք հանդիսացող հրազենը հայտնաբերվել և առգրավվել է: Հաղորդումը և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին»: