Հայաստան
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի համար գործարկվել է bnakavayr.am հարթակը
ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից գործարկվել է bnakavayr.am հարթակը։
Դանիել Դանիելյանն այցելել է Թալինի մշակութային հաստատություններ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրեր, ծանոթացել մշակութային հաստատությունների գործունեությանն ու ենթակառուցվածքներին:
8 մեդալ՝ ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում
Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների։ Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։ Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։
Քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև համագործակցության հեռանկարները
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումների ընթացքը և այդ համատեքստում՝ միջազգային համագործակցության շրջանակը:
Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և հիմնադրամի աշխատակիցները հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակը և առաջիկա գործողությունները։