Հայաստան
Ավստրիան` որպես ԵՄ անդամ երկիր, առանցքային գործընկեր է Հայաստանի համար. Արշակյանը` Ավստրիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին (նստավայրը` Թբիլիսի):
Սևանում դանակահարել են գյումրեցի տղամարդու. կա ձերբակալված
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի ոստիկանները պարզել են, որ գյումրեցի տղամարդուն մարմնական վնասվածքներ է պատճառել Սևան քաղաքի բնակիչ 59-ամյա տղամարդը: Նա հրավիրվել է բաժին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը:
Նախատեսվում է Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
Մեքենան բախվել է ծառին. կան տուժածներ
Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Խ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա երկու տուժած։
Գորիսում մեկնարկել են Արյան կայանի շինաշխատանքները. նախարարը Սյունիքում է
Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան կայանի շինաշխատանքները։