Հայաստան
Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2024 թվականի հունիսի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները։
Քաջարանի թունելը նախագծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Քաջարանի թունելի շինարարություն» ծրագրի ֆինանսավորման համար ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Կփոխվեն «Տարվա լավագույնները» մրցույթի անցկացման պահանջներն ու ընթացակարգերը
ԿԳՄՍ նախարարությունը շրջանառել է նախարարի հրամանի նախագիծ՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ:
Ամրապնդվում է Փրկարար ծառայության և Կանզասի ազգային գվարդիայի համագործակցությունը
Հուլիսի 24-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Կանզասի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտի տեղակալ և Կանզասի բանակի ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադային գեներալ Էնթոնի Մոհաթի գլխավորած պատվիրակությանը։
Ամառային զորակոչը կերկարաձգվի ևս 15 օրով
ՀՀ կառավարության այսօր ընդունված որոշման համաձայն ամառային զորակոչը կերկարաձգվի ևս 15 օրով՝ մինչև օգոստոսի 15-ը։ Ըստ հիմնավորումների, զորակոչը երկարաձգվել է, որովհետև որոշ զորակոչիկներ դեռ լիարժեք բուժզննում չեն անցել։