Հայաստան
«Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկելու». ՊԵԿ նախագահ
«Մաքսակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է։ Եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք աշխատել ենք, կետը պատրաստի վիճակի ենք բերել, և երբ քաղաքական որոշում լինի, պատրաստ ենք սպասարկելու»,- ասել է նա։
Կստեղծվի «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոր ընկերության բյուջեն, ըստ նախնական գնահատականի 2024թ. համար կկազմի 200 մլն դրամ։
Նոր փոփոխություններ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կառավարությունը հաստատեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Կառավարությունը հաստատեց խաղողի մթերման աջակցության ծրագիրը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Որոշման համաձայն, խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում Կառավարության կողմից 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրվում է մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2023 թվականին արտահանված արտադրանքի արժեքը։
Սպանդանոցներին աջակցություն կտրամադրվի
Ըստ որոշման նախագծի՝ նախատեսվում է սպանդանոցներին մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել խոշոր եղջերավոր կենդանիների սպանդից ստացված մսեղիքի իրացման՝ ԱԱՀ-ի գումարի 75%-ի չափով աջակցություն։