Հայաստան
Աստանայում քննարկվել են թվային օրակարգի ոլորտում հայ-ղազախստանյան համագործակցության հեռանկարները
2024թ․ օգոստոսի 2-ին կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևի հետ։
«Ֆազի» սպանությունը բացահայտվել է. կազմակերպիչները կալանավորված են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիս 11–ին, ժամը 23.17–ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում. ահազանգել էին, որ Երևանի Էստոնական փողոցում կրակում են: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Ժամանեցին նաև պարեկներ, դատախազության, քննչական կոմիտեի ու ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության խմբեր:
Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Միջնորդությունը ԲԴԽ ներկայացրել էր ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
ՄՊՀ-ն «Globbing»-ին տուգանել է 53 մլն դրամով՝ հասարակությանը մոլորեցնելու համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Գլոբալ Շիփփինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար։
Որովայնից հեռացվել է մոտ 10 կգ քաշով գոյացություն
49-ամյա կինը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով որովայնի չափերի մեծացումից։ Պացիենտն ի սկզբանե մտածել է, թե իր մոտ քաշի ավելացում է և մոտ 6 ամիս հաճախել է մարզասրահ, սակայն այդպես էլ որովայնի չափերի փոքրացում չի եղել։