Հայաստան
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ համաձայն Հայաuտանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների:
Նարեկ Մկրտչյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ և Ակնաշեն համայնքներում գտնվող համայնքային փոքր տներ
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այցելել է Արմավիրի մարզի Գեղակերտ և Ակնաշեն համայնքներում գտնվող համայնքային փոքր տներ՝ իրականացվող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով։
Թե բա՝ ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունները փչացրին՝ ԼՂ-ն կորցրինք. Վահրամ Աթանեսյան
Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-րդ տարում միջուկային տերություն Ռուսաստանի Բելգորոդի նահանգապետ Գլադկովը բնակավայր առ բնակավայր շրջում և մարդկանց հորդորում է հեռանալ, քանի որ «այստեղ անվտանգ չէ»: Իսկ նախագահ Պուտինը կարգադրություն է ստորագրել, որ յուրաքանչյուր «էվակուացված» անձ 10 հազար ռուբլի (40 հազար դրամ) ֆինանսական աջակցություն կստանա:
Պուտինը պարգևատրում է Զաքարյանին, որ աշնանը միանա՞, թե՞ պարգևատրում է, որ չի միացել. Հակոբ Բադալյան
Փաստորեն, ստացվում է, որ Կրեմլից պարգևի է արժանանում «կրեմլյան ականջներ» ունեցող շարժմանը չմիացած «անկախ» պատգամավորը։
Տոլորոսում հրդեհի հետևանքով ծխահարվել-սատկել են 8 ցուլ և 16 հորթ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 00:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորոս գյուղի վերջնամասում գտնվող անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում, որը հնարավոր է հասնի անասնագոմին: