Հայաստան
Մարզպետը ծանոթացել է Երանոսում երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին
Օգոստոսի 13-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ աշխատանքային այց կատարեց Երանոս գյուղ՝ տեղում ծանոթանալու 2024 թվականի օգոստոսի 12-ի գիշերվա ընթացքում գրանցված երկրաշարժի հետևանքով տնտեսություններին պատճառված վնասներին։
Հայաստան կարող է տեղափոխվել 200 եվրոյին համարժեք դրամը և 10 կգ չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ. ՊԵԿ
Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ նոր սահմանաչափերը կիրառվելու են 2024 թվականի օգոստոսի 19-ից՝ ցամաքային տրանսպորտով կամ հետիոտն եղանակով սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ։
Վրաստանում ՀՀ դեսպանատունը ներկայացրել է Լարս տանող Դևդորակ թունելի շրջանցիկ ճանապարհը
ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, 2024 թ․ օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Տեղեկացնում եմ, որ այսուհետ ձեր բանավոր (հեռախոսային) հարցադրումները ձայնագրվելու են. Հայկ Կոստանյան
Ձայնագրությունները հրապարակային օգտագործվելու են որպես փաստ և ապացույց՝ բացառապես այն դեպքում, երբ ձեր հրապարակումներում ներկայացված տեղեկատվությունը կլինի խեղաթյուրված կամ, ինչպես վերը նշվեց՝ չի արտացոլի իրականությունը:
Գիշերային ժամերին Մոսկովյան փողոցը միակողմանի կփակվի
Օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 14-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մոսկովյան փողոցի՝ Մոսկովյան փ. – Խանջյան փ. խաչմերուկից մինչև Մոսկովյան փ. – Թումանյան փ. խաչմերուկ ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: