Հայաստան
Թիկունքից հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսը
Օգոստոսի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն զանգած 26-ամյա աղջիկը հայտնում էր, որ անհայտ անձը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից իրեն հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։
«Իմ քայլը» հիմնադրամը 2023թ․ հաշվետվությունը ներկայացրել է. ՊԵԿը պարզաբանում է տարածել
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ոչ առևտրային կազմակերպություններն օրենքով սահմանված ժամկետում՝ մինչև հուլիսի 1-ը, ներկայացրել են իրենց տարեկան հաշվետությունները:
Ընթացքի մեջ են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատակազմի պատասխանատուների, Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ այսօր այցելել է Ամասիա համայնքի Ողջի բնակավայր, որտեղ «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի շրջանակներում ընթացքի մեջ են խոշոր խեցգետնաբուծական համալիրի կառուցման աշխատանքները։
Հայաստան-Վրաստան համագործակցությամբ գիտության ոլորտում կանցկացվի համատեղ նախագծերի աջակցության մրցույթ
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն Վրաստանի Շոթա Ռուսթավելիի անվան գիտության ազգային հիմնադրամի հետ համատեղ նախատեսում է անցկացնել «ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ՎԳԱՀ-2024» միջազգային մրցույթը:
Հայտնաբերվել է 6 հետախուզվող
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։