Հայաստան
Հայաստանի համար այստեղ հնարավորություններն ավելի շատ են, քան ռիսկերը. Հակոբ Բադալյան
Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային հարաբերության «մեխը» Ադրբեջանը Թուրքիայից առավելագույնս տարանջատելն է:
Գողացել էին մեքենայի թափարգելը և լուսարձակները
Օգոստոսի 19-ին, ժամը 5.45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գիշերը գողացել են Ուլնեցու փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Շեվրոլե Վոլտ» մակնիշի մեքենայի թափարգելը և չորս լուսարձակները` պատճառելով 1 միլիոն 500 հազար դրամի վնաս:
Մարալիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հակոբ Աղաբաբյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն իրականացվում է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ (Շիրակի մարզ, ք․ Մարալիկ)։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը դիտարկել է և տվել է վերջին ցուցումները
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում՝ հետևելու կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին։
9 պատմամշակութային օբյեկտ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ
Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։ Քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ։