Հայաստան
ՊԵԿ նախկին պաշտոնյայից ապօրինի գույքի գործով կբռնագանձվի 50 մլն դրամ
2011-ից 2016 թվականների ընթացքում Գևորգ Սերգեյի Հակոբյանը հանդիսացել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառույթներ» ՓԲԸ տնօրեն, իսկ 2016-ից 2018 թվականներին` ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոցի վարչության պետ:
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը
Է. Ալեքսանյանը, հայտնվելով անելանելի վիճակում, 2024թ-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 09:45-ի սահմաններում, նույն մարտական դիրքում, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգով մեկ կրակոց է արձակել կզակի շրջանում և ինքնասպան եղել:
Ջերմուկում կառուցվում է Եղնիկի արձան տանող ճանապարհը
Ակնկալվում է, որ դիտահրապարակը կնպաստի համայնքի զբոսաշրջության զարգացմանը: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թվականին:
«Չի կարող նման բան լինել». ՀԷՑ ղեկավարները՝ բաժնեմասը կառավարությանը տալու մասին
Կարեն Հարությունյանն էլ է նշել, որ նման հարց երբևէ չեն քննարկել. «Եթե լինի, քննարկումներ կլինեն։ Բայց նման բան չկա»։
Պանրային մթերքում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. ՍԱՏՄ
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրանքից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: