Հայաստան
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը սկսվել է». ԱԳ նախարար
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի պանելային քննարկմանն անդրադարձել է հարցին, թե ինչպիսի՞ն կարող է լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը և ինչի՞ն կարելի է հասնել իրականում։
ՊՎԾ-ն դիտարկել է 5678 գնման ընթացակարգ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը:
Մայրաքաղաքում փուլ առ փուլ միակողմանի փողոցներ փակ կլինեն
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև սեպտեմբերի 30-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Նար-Դոսի փ. – Վարդանանց փ. խաչմերուկից մինչև Նար-Դոսի փ. – Տիգրան Մեծի պ. խաչմերուկ եղած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ:
«Բուդապեշտը ևս կարող է ծառայել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր». Սիյարտո
Բուդապեշտը կարող է դառնալ այն վայրը, որտեղ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիր․ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Մեր խնդիրն է բարելավվող շարժակազմերով համակարգը պահել կայուն». Տիգրան Ավինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով տրանսպորտի ուղեվարձի մասին «Մայր Հայաստան» խմբակցության նախագծին, ասել է, որ այն տրանսպորտային համակարգի իրականության հետ կապ չունի։