Հայաստան
Գյումրու շրջանցիկ ճանապարհահատվածի նախագիծը կթարմացվի
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Խորհրդատվական աջակցության և խորհրդատվական ծառայությունների մասին՝ Գյումրու շրջանցիկ ճանապարհի տեխնիկատնտեսական հիմնավորման և աշխատանքային նախագծի թարմացման համար» թիվ AA-011664 համագործակցության համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Մեկնարկել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովը
Սեպտեմբերի 12-ին Երևանում աշխատանքն է սկսել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովը:
Մեքենան բախվել է արգելապատնեշին, վարորդը տեղում մահացել է
Սեպտեմբերի 12-ին, ժամը 10:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած։
Միգրացիայի ծառայությունը գործարկել է հերթերի կառավարման նոր համակարգը
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ Էլեկտրոնային հերթը բեռնաթափվել է, այսօրվանից հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ։
Ծառը տապալվել է կայանած ավտոմեքենաների վրա (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախօրեին Կողբացի 3 շենքի հետնամասում ծառը տապալվել է կայանած ավտոմեքենաների վրա։ Թեղին եղել է կենսունակ, սակայն ունեցել է բակտերիալ հոսք, կիսափտած բնամաս, հիպերտրոֆիկ ուռուցքներ: Կազմակերպության կողմից իրականացվել են ծառի մասնատման եւ տեղափոխման աշխատանքներ։